Երբ փաշազադեն (Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ) քննադատում է Հայ եկեղեցին, դրան հաջորդում է սրանց քննադատություն կոչվածը, դա ինչ է նշանակում, որ մի տեղից ղեկավարվող արշավ է Հայ եկեղեցու դեմ:
Բայց պետք է հիասթափեցնեմ իրենց` պարտվելու են:
Եթե նույնիսկ այս պատերազմում Միքայել սրբազանը կզոհվի կամ մեկ ուրիշ սրբազան կզոհվի, հընթացս, դա ոչ մի բան չի նշանակի, Հայ Եկեղեցին հաղթելու է այս պատերազմում ևս, և իրենք անխուսափելիորեն հայտնվելու են պատմության աղբանոցում:
Սա է իրենց ճակատագիրը:
Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ